Ֆուտբոլային աշխարհը սգում է լեգենդար Պակո Խենտոյի մահը

Ֆուտբոլային աշխարհը հունվարի 18-ին ցնցվեց Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, ակումբի պատվավոր նախագահ Պակո Խենտոյի մահվան լուրից։

Մադրիդի «Ռեալը» սոցիալական ցանցի էջերում իր ավատարներին ավելացրել է սգո սև ժապավեն։ Թիմը մարզումային օրը սկսել է լռության րոպեով․

Ֆուտբոլային հանրության տարբեր ներկայացուցիչներ և ակումբներ ցավակցական գրառումներ են կատարում իրենց էջերում։

Football365-ը հավաքել է դրանցից մի քանիսը։

FIFA.com — «Մեր մտքերն ու աղոթքները մեծագույն Պակո Խենտոյի ընտանիքի և ընկերների հետ են։ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթի 2 եզրափակիչների վետերան և պատմության միակ ֆուտբոլիստը, որ 6 անգամ հաղթել է Եվրոպական Գավաթը»։

Cádiz CF — «Պակո Խենտոն՝ «Ռեալի» մեծագույն լեգենդներից մեկը, հեռացավ կյանքից։ Մեր մտքերն ու ցավակցությունները՝ նրա ընտանիքին։ Հանգչիր խաղաղությամբ»:

Sevilla FC — ««Սևիլյա» ակումբը ցանկանում է հայտնել իր ցավակցությունները լեգենդ Պակո Խենտոյի ընտանիքին և Մադրիդի ու ֆուտբոլային աշխարհի ընկերներին։ Հանգչիր խաղաղությամբ»:

Sergio Ramos — «Մենք կսկիծով հրաժեշտ ենք տալիս «Ռեալի» պատվավոր նախագահ և մադրիդցիների սիրտ Պակո Խենտոյին։ Նա մեծագույն նվաճումների է հասել և ակումբի անունը հավերժ գրել է եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Ձեզ երախտագիտությամբ, որ կարողացել ենք հանդիպել ու վայելել Ձեր ներկայությունը։ Հանգչեք խաղաղությամբ, Պակո Խենտո»։

Iker Casillas — «Մնաս բարով, լեգենդ։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Հանգչիր խաղաղությամբ»։

Fc Barcelona — ««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր ցավակցությունները Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանցիսկո Խենտոյի մահվան կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ»։

Karim Benzema — «Գնաս խաղաղությամբ, Դոն Ֆրանցիսկո»։