Տարեկան՝ 8 միլիոն եվրո. Կա ֆուտբոլիստ, որը հրաժարվել է այս գումարից

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հրաժարվել է տեղափոխվել «Նյուքասլ»՝ չնայած վերջիններիս առատաձեռն առաջարկին:

Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը, «Նյուքասլը» ֆրանսիացուն առաջարկել է պայմանագիր մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝  տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն մերժում է ստացել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ատլետիկոն», «Սևիլիան» և «Ռոման» հետևում են Լոնդոնում Լակազետի ապագայի շուրջ անորոշությանը:

Այս մրցաշրջանում Լակազետը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։