Չվիրահատել. «Մադրիդի» դիրքորոշումը Ազարի հարցում

Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի և Մադրիդի «Ռեալի» հարաբերությունները սրվել են, հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել նոյեմբերին, երբ Բելգիայի հավաքականի բժիշկները ֆուտբոլիստին խորհուրդ են տվել կատարել նոր վիրահատություն, որը նրան չորս ամսով կհեռացներ ֆուտբոլից՝ Աշխարհի առաջնության ժամանակ իր լավագույն մակարդակը վերականգնած լինելու համար։

«Մադրիդը» կտրականապես դեմ է եղել վիրահատությանը: Ցանկանում են, որ բելգիացին խաղային րոպեներ ունենա, որպեսզի կարողանան վաճառել նրան։

Մադրիդի «Ռեալի»՝ վիրահատությունից հրաժարվելը վերջնականապես խզեց ակումբի և Ազարի հարաբերությունները։