«Յուվենտուսը» կարող է, «Յուվենտուսը» կպայքարի

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կիսվել է մրցաշրջանի մնացած հատվածից իր սպասելիքներով:

«Ցանկանում ենք հաջորդ մրցաշրջանում տեղ ապահովել Չեմպիոնների լիգայում և պայքարելու ենք մինչև վերջին րոպեն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար: Անցյալ տարի մենք ապացուցեցինք, որ «Յուվեն» դեռ կարող է պայքարել լուրջ նպատակների համար:

Անցյալ մրցաշրջանում չեմպիոն չդարձանք, բայց հաղթեցինք Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը՝ պատասխանելով նրանց, որոնք ասում էին, թե մենք այլևս ի վիճակի չենք պայքարել»,- ասել է Բոնուչին Juventus Channel-ին տված հարցազրույցում։