Պակո Խենտո․ կյանքը՝ լուսանկարներում

Արդեն հայտնել ենք, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է «Ռեալի» անգերազանցելի լեգենդներից Պակո Խենտոն։

Նա ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստն էր, որը 6 անգամ հաղթել է Եվրոպական չեմպիոնների Գավաթը։ «Արքայական ակումբի» գույները պաշտպանել է 1953-71 թվականներին։

«Ռեալում» 18 մրցաշրջանների ընթացքում նա հաղթել է 6 եվրագավաթ, Իսպանիայի առաջնության 12 գավաթ, 2 Իսպանիայի Գավաթ, 1 Միջմայրցամաքային գավաթ ու մի շարք այլ տիտղոսներ։ Ընդհանուր առմամբ, նրա ակտիվում 23 տիտղոս կա «Ռեալի» կազմում, ինչը ռեկորդային է «սերուցքայինների» համար։

Ներկայացնում ենք լեգենդի կյանքը լուսանկարներում․