Ռագնիկն ու Մարսիալը հարթել են խնդիրները

«Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկը լրագրողների հետ զրույցում խոսել է Անտոնի Մարսիալի հետ ունեցած տարաձայնությունների մասին։

  • Կիրակի օրը զրուցեցի Մարսիալի հետ։ Խոսեցինք այն մասին« թե ինչ է տեղի ունեցել և ինչպես եմ ես տեսնում այս ամբողջ իրավիճակը։ Մենք հիմա լուծել ենք խնդիրները« տեսնենք հետագայում ինչ կլինի»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Expres» պարբերականը։

Հիշեցնենք՝ Ռագնիկը ասել էր, որ Մարսիալը հրաժարվում է խաղալ, ինչին հակադարձել էր ֆրանսիացին: