«Էվերթոնը» մարզիչ է փնտրում․ կա երեք տարբերակ

«Էվերթոնը» շարունակում է որոնումները նոր գլխավոր մարզչի պաշտոնի  համար, հայտնում է «Sky Sport» պարբերականը։ Լիվերպուլյան ակումբի հավանական թեկնածուների ցուցակում են Ֆրենկի Լեպարդը, Ուեյն Ռունին և Ռոբերտո Մարտինեսը։ Մերսիսայդցիները մնացել են առանց գլխավոր մարզչի շաբաթ օրը կայացած «Նորվիչի» դեմ (1-2) խաղից հետո։ Ռաֆայել Բենիտես «Էվերթոնը» գլխավորեց ընդհամենը վեցուկես ամիս և հեռացվեց պաշտոնից։ Թիմում նաև դիտարկում են ժամանակավոր գլխավորր մազիչ Դունկան Ֆերգյուսոնի տարբերակը։