45 ֆուտբոլիստ ցմահ որակազրկվել է

Լաոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ 45 ֆուտբոլիստ ցմահ որակազրկվել են FIFA-ի կողմից։ Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան կոնկրետ անուններ դեռ չի նշել:

Այս որոշման պատճառ է դարձել Լաոսի հավաքականի մրցելույթները Հարավարևելյան Ասիայի առաջնությունում որի շրջանակներում անցկացրած չորս խաղում միասին բացել է թողել 14 գոլ, խփել ընդամենը մեկը:

Հիշեցնենք, որ սա Լաոսի ազգային հավաքականի հետ կապված սա առաջին սկանդալը չէ։ 2017 թվականին FIFA-ն որակազրկել էր Լաոսի և Կամբոջայի 22 խաղացողի՝ պայմանավորված խաղերին մասնակցելու համար, ինչպես նաև արգելել Լաոսին  մասնակցել Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներքո անցկացվող մրցաշարին։