Լևանդովսկին հիշեցրել է Մեսսիի խոսքերը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է  FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար Լիոնել Մեսսիի կատարած քվեարկությանը։

«Կարծում եմ՝ հիշում եք, թե ինչ ասաց նա «Ոսկե գնդակի» արարողությունից հետո։ Այդ խոսքերը պարզապես գեղեցիկ խոսքեր էին, որը հաճելի էր լսել նրանից։ Ես հարգում եմ նրա քվեարկությունը  ու չեմ զայրանում Լեոյի վրա»,- ասել է լեհ հարձակվողը:

Հիշեցնենք, որ Մեսսին Լևանդովսկիին չէր ներառել իր լավագույն եռյակում և ձայնը տվել էր համապատասխանաբար Նեյմարի, Մբապեի և Բենզեմայի օգտին։