Կարվախալը պատրաստ է վերադառնալ մարզումներին

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը շուտով կվերադառնա Իսպանիա, հայտնում է «Marca» պարբերականը։ Կարվախալը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչից առաջ վարակվել էր կորոնավիրուսով և ինքնամեկուսացվել էր։ Լա լիգայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա պաշտպանը «Սերուցքայինների» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։