Մեքսիկայում երկրպագուները կպատժվեն հոմոֆոբ վանկարկումների համար

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յոն Դե Լուիզը հայտնել է, որ Մեքսիկայում երկրպագուները կպատժվեն հնգամյա ժամկետով, եթե մարզադաշտում հոմոֆոբ և այլ խտրական վանկարկումներ անեն։ Բացի այդ, ֆեդերացիան որոշում է կայացրել ֆուտբոլային հանդիպումների տոմսերի առցանց գրանցման եւ մարզադաշտերում անվտանգության ուժեղացման մասին: Նորամուծությունները կփորձարկվեն Կոստա Ռիկայի եւ Պանամայի հետ 2022թ․ ԱԱ  ընտրական փուլի հանդիպումներում: Տեղեկացնենք, որ 2021 թվականի ամռանը Մեքսիկայի հավաքականը պատժվեց երկու տնային հանդիպումները առանց հանդիսատեսի անցկացնելով՝ գալիք Մունդիալի որակավորման փուլի խաղերում երկրպագուների հոմոֆոբ վանկարկումների համար: