Իտալական մրցավարների ասոցիացիան ներողություն է խնդրել «Միլանից»

Իտալական մրցավարների ասոցիացիան ներողություն է խնդրել «Միլանից»,  Սերիա «A»-ի 22-րդ տուրի «Սպեցիայի»(1։2) հետ խաղի գլխավոր մրցավար Մարկո Սերրայի թույլ տված կոպիտ սխալի համար։  Խաղավերջում՝ 1։1 հաշվի ժամանակ, Սերրան անարդարացիորեն չհաշվեց «Միլանի» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասի խփած գոլը։ «Սպեցիայի» ֆուտբոլիստի կատարած խախտումից հետո չսպասելով դրվագի ավարտին լսվեց Սերրայի սուլիչի ձայնը, այն դեպքում, որ գրոհը շարունակվում էր: Գնդակը հայտնվեց Մեսիասի մոտ և  նա գրավեց մրցակցի դարպասը։ Անարդարացիորեն չեղարկվեց  «Միլանի» խփած «մաքուր»  գոլը, որի հետևանքով, խաղավերջում գոլ բաց թողնելով, «Միլանը» պարտվեց 1։2 հաշվով։ Ըստ լուրերի, Սերրան մարզադաշտում ներողություն է խնդրել «Միլանի» ֆուտբոլիստներից, սակայն դա չի փրկի նրան որակազրկումից։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, 39-ամյա մրցավարին սպառնում է որակազրկում առնվազն երկու խաղով: