Լևանդովսկին հույս ունի իր գոլերով օգնել Լեհաստանի հավաքականին դուրս գալ 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Լեհաաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին , ով վերջերս է ՖԻՖԱ-ի վարկածով արժանացել  2021թ․ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, խոսել է Լեհաստանի հավաքականի առաջիկա ծրագրերի մասին։  Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը մարտի 24-ին, աշխարհի 2022թ․ առաջնության եզրափակիչ փուլի անցումային առաջին խաղում Մոսկվայում կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ։ «Իհարկե աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը հեշտ չէ, բայց մենք պատրաստ ենք բոլոր այն մարտահրավերներին, որոնք մեզ սպասվում են փլեյ-օֆֆ փուլում։ Մեզ սպասվում են  հանդիպումներ ուժեղ հավաքականների ու նշանավոր ֆուտբոլիստների հետ, բայց մեր նպատակն է հանդես գալ աշխարհի առաջնությունում։ Մենք կշարունակենք լավ նախապատրաստվել և հավատալ ինքներս մեզ։ Ես հուսով եմ իմ գոլերով ազդել իրավիճակի վրա։ Կլինեմ պատրաստ և կներդնեմ իմ ողջ ներուժը»,- Լևանդովսկու խոսքերն է  մեջբերում Bayern & Germany-ին։