«Էվերտոնի» սեփականատերը հնարավոր է վաճառի ակումբը

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Էվերտոնի» սեփականատեր Ֆարադ Մոշիրին ուսումնասիրում է ակումբը վաճառելու հնարավորությունը։ Աղբյուրի հաղորդմամբ Մոշիրին գիտե, որ թիմը կարող է ֆինանսական մեծ խնդիրներ ունենալ, և եթե հիմա չվաճառի այն, ապա հետո շատ դժվար կլինի դա անել։ «Էվերտոնի» արժեքը  գնահատվում է մոտովորապես 350 միլիոն ֆունտ, իսկ Մոշիրին ակումբի 90% բաժնետոմսերի սեփականատերն է։ Նա ակումբում ներդրել է 450 մլն․ ֆունտ։ Վերջին 3 տարում  «Էվերտոնը» կրել է 265 մլն․ ֆունտի վնաս։ Հաշվի չառնելով ֆինանսական «Արդար խաղի» կանոնները՝ «Էվերտոնը» իր եկամուտների 85 %-ը  ծախսում է ֆուտբոլիստների և մարզիչների աշխատավարձների վճարման համար։ Մոշիրին նաև 50 մլն․ ֆունտ է ներդրել 500 մլն ֆունտ արժեցող նոր մարզադաշտի կառուցման նախատրաստական աշխատանքների համար։ Նա դեռ 350 մլն․ ֆունտ մասնավոր ներդրումներ պետք է ներգրավի, որպեսզի կարողանա մարզադաշտի կառուցումը ավարտին հասցնել։