«Սամպդորիան» ցանկանում է ձեռք բերել 3 նոր ֆուտբոլիստի

Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Սամպդորիայի» ղեկավարությունը աշխատում է 3 նոր ֆուտբոլիստների տեղափոխության հարցերով, որոնք խոստացվել էին  Մարկո Ջանպաուլոյին։ Մասնագետը մոտակա օրերին կարող է գլխավորել «Սամպդորիան»։ Թիմը վարձակալական հիմունքներով «Ինտերից» ցանկանում է ձեռք բերել  կիսապաշտպան Ստեֆանո Սենսիին։ «Միլանից» ցանկանում է գնել  Սամուել Կաստիլեխոյի և «Սան Պաուլոյի» 35-ամյա հարձակվող Էդերի տրանսֆերները։ Հիշեցնենք, որ «Սամպդորիան» 22 խաղից հետո Սերիա Ա-ում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Ավելի վաղ անբավարար արդյունքների պատճառով հեռացվել էր գլխավոր մարզիչ Ռոբերտո Դավերսան։