Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը Ռոնալդուին չի ընդգրկել տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2021 թվականի լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները։

Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ու երկրպագուներ։ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն իր լավագույն եռյակում չի ներառել Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին։ Սանտուշը առաջին տեղում նշել է Ն’Գոլո Կանտեին, երկրորդում՝ Ժորժինյոյին (երկուսն էլ «Չելսիից»), իսկ երրորդում՝ Ռոբերտ Լևանդովսկուն (Բավարիա):

Հիշեցնենք, որ Լևանդովսկին քվեարկության արդյունքներով դարձել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Լավագույն եռյակում, բացի լեհից, ընդգրկվել են Մուհամեդ Սալահը «Լիվերփուլից» և Լիոնել Մեսսին «Պարի Սեն Ժերմենից»: