Էդեն Ազարը չէր տոնում հաղթանակը թիմակիցների հետ (PHOTO)

Մադրիդի «Ռեալը» ևս մեկ գավաթ ավելացրեց իր տիտղոսների պահարանում` կիրակի օրը նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը, սակայն Էդեն Ազարը, կարծես թե, այդքան էլ ուրախ չէր նման հաղթանակի համար:

«Սերուցքայինները» նվաճեցին Կարլո Անչելոտիի վերադարձից հետո առաջին գավաթը, սակայն Ազարը տոնական տրամադրություն չուներ: Հայտնվեցին լուսանկարներ, որոնցում երևում է, որ եզրային հարձակվողը, ի տարբերություն մյուսների, ուղղակի կանգնած է և չի տոնում մյուսների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ բելգիացին ոչ մի րոպե չանցկացրեց Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպման ընթացքում: