Գրանցվել է Պրեմիեր լիգայի շաբաթական Covid-19 դեպքերի ամենացածր թիվը

Անգլիայի Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 5-ից ի վեր գրանցվել է Covid-19 նոր դրական դեպքերի ամենացածր շաբաթական թիվը։ Այս մասին հայտնում է BBC-ը:

Յոթ օրվա ընթացքում մինչև կիրակի՝ հունվարի 16-ը ներառյալ, 33 նոր դրական դեպք է գրանցվել ֆուտբոլիստների և անձնակազմի շրջանում՝ 13,625 թեստից: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ դրական թեստերի թիվը նվազում է։

Մինչ հունվարի 2-ը մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել էր 94 նոր դեպք, իսկ մինչ հունվարի 9-ը՝ 72։ Ըստ Պրեմիեր լիգայի տրամադրած տեղեկատվության՝ ուրբաթ՝ հունվարի 14-ից մինչև կիրակի՝ հունվարի 16-ը, ընդամենը երեք նոր դրական դեպք է գրանցվել: