Սիրիգուն ետ է մղել Վլահովիչի պանենկան (VIDEO)

Իտալիայի առաջնության «Ֆիորենտինա»-«Ջենոա» հանդիպման 11-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆաբիո Մարեսկան, օգտվելով VAR-ից, 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին:

Հարձակվող Դուշան Վլահովիչը, իրացրեց 11-մետրանոցը «պանենկա» հարվածով, սակայն դարպասապահ Սալվատորե Սիրիգուին հաջողվեց հետ մղել գնդակը:

Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 3-0 հաշվով: