Ու՞մ օգտին են քվեարկել Մեսսին ու Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

FIFA-ն հրապարակել է 2021 թվականի լավագույն խաղացողի մրցանակի քվեարկության արդյունքները, որի հաղթող ճանաչվեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ու երկրպագուներ։

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, որը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, առաջին հորիզանականում նշել է իր թիմակից Նեյմարին (5 միավոր), երկորրդում՝ Կիլիան Մբապեին (3 միավոր): Երկուսն էլ ՊՍԺ-ի նրա թիմակիցներն են։ Արգենտինացին երրորդ հորիզանակում ընտրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային (1 միավոր):

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն տարվա լավագույն ֆուտբոլիստ է ընտրել Ռոբերտ Լևանդովսկուն։ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը երկրորդ տեղում նշել է «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին, իսկ երրորդում՝ Ժորժինյոյին։