«Ֆիորենտինան» 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը (VIDEO)

Իտալիայի «A» Սերիայի 22-րդ տուրի խաղում «Ֆիորենտինան» հանդիպեց «Ջենոայի» հետ։ Խաղն անցկացվեց «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում (Ֆլորենցիա, Իտալիա) և ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 6։0 հաշվով։

11-րդ րոպեին «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, սակայն դա չազդեց թիմի ընդհանուր տրամադրության վրա։ Արդեն 15-րդ րոպեին Ալվարո Օդրիոզոլան բացեց խաղի հաշիվը։ 34-րդ րոպեին Ջակոմո Բոնավենտուրան կրկնապատկեց «Մանուշակների» առավելությունը, իսկ 42-րդ րոպեին Կրիշտիանու Բիրագին սահմանեց հանդիպման միջանկյալ հաշիվը ընդմիջման պահին՝ 3:0։

51-րդ րոպեին Դուշան Վլահովիչը կարողացավ իրացնել նշանակված 11 մետրանոցը (4:0): 69-րդ րոպեին Կրիշտիանու Բիրագին դուբլի հեղինակ դարձավ (5:0), իսկ 77-րդ րոպեին Լուկաս Տորեյրան վեցերորդ գոլով վերջակետ դրեց խաղին։

ՖԻՈՐԵՆՏԻՆԱ-ՋԵՆՈԱ 6-0 
1-0՝ Ալվարո Օդրիոսոլա 15՛, 2-0՝ Ջակոմո Բոավենտուրա 34՛, 3-0՝ Կրիստիանո Բիրագի 42՛, 4-0՝ Դուշան Վլահովիչ 51՛, 5-0՝ Կրիստիանո Բիրագի 69՛, 6-0՝ Լուկաս Տոռեյրա 77՛
ՖԻՈՐԵՆՏԻՆԱ. 1.Պետրո Տերաչանո, 3.Կրիստիանո Բիրագի (17.Ալեքսա Տերզիչ, 70), 4.Նիկոլա Միլենկովիչ, 29.Ալվարո Օդրիոսոլա, 98.Իգոր Ժուլիո, 5.Ջակոմո Բոավենտուրա (32.Ալֆրեդ Դունկան, 70), 8.Ռիկարդո Սապոնարա (11.Ժոնատան Իկոնե, 70), 14.Յուսեֆ Մալե, 18.Լուկաս Տոռեյրա (15.Էրիկ Պուլգար, 80), 9.Դուշան Վլահովիչ, 22.Նիկոլաս Գոնսալես (7.Խոսե Կալյեխոն, 70)
ՋԵՆՈԱ. 57.Սալվատորե Սիրիգու, 3.Զինյո Վանհեսդեն, 16.Ռիկարդո Կալաֆյորի (13.Մատիա Բանի, 46), 36.Սիլվան Հեֆտի, 55.Լեո Էստիգոր, 27.Ստեֆանո Ստուրարո (10.Ֆիլիպո Մելեգոնի, 46), 47.Միլան Բադել, 90.Մանոլո Պորտանովա (20.Չելաբ Էկուբան, 46), 99.Պաբլո Գալդամեշ, 23.Մատիա Դեստրո (44.Ալեքսանդր Բուկսա, 80), 45.Կելվին Յեբոա (9.Ֆելիպե Կայսեդո, 67)
Զգուշացում՝ Լուկաս Տոռեյրա 74՛ (Ֆ), Ռիկարդո Կալաֆյորի 32՛ (Ջ), Մանոլո Պորտանովա 36՛ (Ջ), Ստեֆանո Ստուրարո 41՛ (Ջ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
76 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 24
19 (13) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 3 (0)
10 ՏՈՒԳԱՆՔ 8
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0

«Մանուշակները» «A» Սերիայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել են 35 միավոր և զբաղեցնում են 6-րդ տեղը, իսկ «Ջենոան» (12) գտնվում է աղյուսակի ներքևում՝ 19-րդ տեղում:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԻՆՏԵՐ 21 15 5 1 51 16 50
2 ՄԻԼԱՆ 22 15 3 4 47 25 48
3 ՆԱՊՈԼԻ 22 14 4 4 39 15 46
4 ԱՏԱԼԱՆՏԱ 21 12 6 3 44 26 42
5 ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 22 12 5 5 34 21 41
6 ՖԻՈՐԵՆՏԻՆԱ 21 11 2 8 40 29 35
7 ՌՈՄԱ 22 11 2 9 36 28 35
8 ԼԱՑԻՈ 22 10 5 7 46 39 35
9 ՏՈՐԻՆՈ 21 9 4 8 29 20 31
10 ՎԵՐՈՆԱ 22 8 6 8 41 37 30
11 ԷՄՊՈԼԻ 22 8 5 9 35 43 29
12 ՍԱՍՈՒՈԼՈ 22 7 7 8 38 37 28
13 ԲՈԼՈՆՅԱ 21 8 3 10 28 35 27
14 ՍՊԵՑԻԱ 22 6 4 12 23 42 22
15 ՈՒԴԻՆԵԶԵ 20 4 8 8 28 36 20
16 ՍԱՄՊԴՈՐԻԱ 22 5 5 12 29 40 20
17 ՎԵՆԵՑԻԱ 21 4 6 11 19 38 18
18 ԿԱԼՅԱՐԻ 22 3 7 12 21 43 16
19 ՋԵՆՈԱ 22 1 9 12 20 45 12
20 ՍԱԼԵՐՆ. 20 3 2 15 13 46 11