11 հազար ֆուտ ծովից բարձր. Հնդկաստանում նոր մարզադաշտ է կառուցվում (PHOTO)

Հնդկաստանի Սպորտի նախարար Անուրագ Տհակուրը Թվիթերի իր էջում հրապարակել է Լեհի Սպիտուկի ապագա մարզադաշտի լուսանկարը՝ արված ուղղաթիռից:

Մարզադաշտը կառուցվում է բլուների մեջ՝ ծովի մակարդակից 11 հազար ֆուտ բարձրության վրա: Ակնկալվում է, որ այն կդառնա աշխարհի ամենագեղատեսիլ մարզադաշտերից մեկը: Կառուցվող մարզադաշտը Khelo India Sports Infrastructure-ի մի մասն է:

Այսպիսի մարզադաշտն ավելի քան երազանք է ինչպես սպիտուկցիների, այնպես էլ այն երեխաների համար, որոնք ձգտում են դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: