Տորեսը «Բարսա» տեղափոխվելուց հետո հանդիպում է Լուիս Էնրիկեի դստեր հետ

Ֆերան Տորեսը հաստատել է, որ սկսել է հանդիպել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դստեր հետ «Բարսելոնա» տեղափոխվելուց կարճ ժամանակ անց:

Տորեսն այս ամսվա սկզբին «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Կամպ Նոու»: Հայտնի էր, որ նա արդեն մի քանի շաբաթ հարաբերությունների մեջ էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի 21-ամյա դստեր՝ Սիրա Մարտինեսի հետ: Այժմ ֆուտբոլիստը հանրայնացրել է հարաբերությունները:

Ֆուտբոլիստն ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է Սիրա Մարտինեսի լուսանկարն ու շնորհավորել նրան ձիարշավի մրցաշարում հաղթելու առթիվ: Տորեսի հրապարակած լուսանկարով Սիրան կիսվել է իր էջում: