ԱԱԳ. Հայաստանը՝ մրցաշարում ներկայացուցիչ ունեցող ֆեդերացիաների քարտեզում

Կամերունում ընթանում է Աֆրիկայի Ազգերի Գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում է 662 ֆուտբոլիստ՝ աշխարհի 73 ֆեդերացիաներից ու կոնֆեդերացիաներից: ԱԱԳ-ում ներկայացուցիչ ունեցող ֆեդերացիաների քարտեզում հայտնվել է նաև Հայաստանը:

Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում Աֆրիկայի Ազգերի Գավաթի խաղարկությանը մասնակցում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Զակարիա Սանոգոն: Վերջինս մասնակցեց նաեւ այսօր Եթովպիայի հավաքականի հետ խաղին (1:1)՝ դուրս գալով փոխարինման 75-րդ րոպեին:

Խմբային փուլի 3-րդ տուրում Բուրկինա Ֆասոյի հավաքականն այսօր՝ հունվարի 17-ին, ոչ-ոքի է խաղացել Եթովպիայի ընտրանու հետ: