Բենզեման  կիսվել է «Պարի Սեն Ժերմենի» հետ կայանալիք հանդիպման մասին

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է  Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8-րդ եզրափակչում կայանալիք «Պարի Սեն Ժերմենի» հետ հանդիպմումից իր սպասելիքների մասին։

«Եթե ուզում ես եզրափակչում հայտնվել, ապա  պետք է հաղթել բոլոր թիմերին։ Կասկած, որ «ՊՍԺ»-ն դասվում է  Չեմպիոնների լիգայի խաղարկության ֆավորիտների շարքին։ Մեզ սպասում է երկու դժվար  հանդիպում։ Ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, անցնել ամբողջ ճանապարհը։ Պետք չէ համեմատել մեր և նրանց հարձակման գծերը։ «Ռեալի» ֆուտբոլիստներն այդ հանդիպումներին  կներակայանան լավ մարզավիճակում։ Կհաղթի այն թիմը, որն ավելի լավ է պատրաստված»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերել France Football-ը։

Հիշեցնենք, որ  Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ՝  «Ռեալ»-«ՊՍԺ» առաջին հանդիպումը տեղի կունենան փետրավրի 15-ին Փարիզում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 9-ին։