Կլոպ․ «Դա նման չէ սմարթֆոն գնելուն»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մոհամեդ Սալահի նոր պայմանագրի հետ կապված բանակցությունների ընթացքի մասին․ «Մեծ պայմանագիր ստորագրելը նման չէ սմարթֆոն գնելուն։ Երբ գնում ես մի իր և գործը արված է։ Ես չէի ասի, որ բանակցությունների ընթացքում խնդիրներ կան։ Եթե անկեղծ, դրանք միայն խոսակցություններ են։ Կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնվեն»,- Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։