«Բարսելոնան» հնարավոր է հրաժարվի Դեստի ծառայություններից

ESPN-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» ղեկավարությունը հունվարին հնարավոր է հրաժարվի պաշտպան Սերժինյո Դեստի ծառայություններից։ Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը չի ցանկանում լքել ակումբը և մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Գլխավոր մարզիչ Խավին ոչ միանշանակ կարծիք ունի ակումբում 21-ամյա պաշտպանի դերի վերաբերյալ։ Ընթացիկ մրցաշրջանում Դեստը  թիմի կազմում  մասնակցել  է 16 հանդիպման և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։