Վացկեն պատասխանել է Հոլանդին

 «Բորուսիա» Դորտմունդի գործադիր տնօրեն Յոահիմ Վացկեն պատասխանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի խոսքերին։ Հիշեցնենք, որ Հոլանդը «Ֆրայբուրգի»(5։1) խաղից հետո տված հարցազրույցում նշել էր, որ ակումբն իր վրա ճնշում է գործադրում իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում։ Վացկեն նշել է․ « Հոլանդը ինքնաբուխ մարդ է, դա կարող է նա իրեն թույլ տալ, սակայն ակումբը նրա հետ ոչ մի խնդիր չունի։ Իհարկե, նա նաև պատկերացում պետք է ունենա իրավիճակի մասին ակումբի տեսլականի վերաբերյալ։ Մենք չենք կարող սպասել մինչև մայիսի վերջ մեր ակումբում նրա ապագայի վերաբերյալ պատասխանին»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Sport1-ը։