Ռագնիկը մարզման է մեկնել՝ մոռանալով, որ հանգստյան օր է

Daily Mail-ի հաղորդմամբ «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկը մոռացել է, որ չորեքչաբթի հանգիստ է տվել ֆուտբոլիստներին և մեկնել է մարզման։ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի «Աստոն Վիլայի»(1։0) հետ խաղից  հետո՝ առավոտյան Ռագնիկը մեկնել է  ակումբի մարզաբազա և հայտանբերել է, որ մարզմանը չեն ներկայացել ոչ ֆուտբոլիստները, աշխատակիցները։ 63-ամյա մարզիչը մոռացել էր, որ հանգստյան օր է։ Հիշեցնենք, որ Ռագնիկը 2021 թվականի․նոյեմբերի վերջին է նշանակվել «Մանչեստր Յունայթեդի»  գլխավոր մարզչի պաշտոնակատար, որից հետո մինչև 2024 թվականն ակումբում կաշխատի որպես խորհրդատու։