Միրանչուկը մոտ է «Ջենոա» տեղափոխվելուն

Ինչպես հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը մոտ է «Ջենոա» տեղափոխվելուն։ «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Գասպերինին ղեկավարությունից մի քանի օր է խնդրել, որպեսզի վերջնական որոշում կայացնի Միրանչուկի հետ կապված, քանի որ թիմը այս պահին մեծ թվով վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունի։ Հիշեցնենք, որ «Ջենոան» վաստակած 12 միավորով զբաղեցնում  է նախավերջին հորիզոնականը։