Հոլանդն ասել է, որ «Բորուսիան» ստիպում է ապագայի մասին մտածել

«Բորուսիա»  Դորտմունդի հարձակվող  Էրլինգ Հոլանդը, «Ֆրայբուրգի» հետ խաղում տարած հաղթանակից (5։1, Հոլանդը դարձավ դուբլի հեղինակ)  հետո Viaplay-ի հետ զրույցում նշել է, որ ակումբը ստիպում է իրեն որոշումներ կայացնել իր ապագայի հետ կապված։ Նա նշել է, որ հարգանքից ելնելով, ավելի վաղ չէր խոսում այդ մասին։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Դորտմունդում» անցկացրած 18 խաղում դարձել է 21 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ նշել էինք, որ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։