«Ռոմայի» կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի «Վալենսիա»

Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Ռոմայի» կիսապաշտպան  Ամադու Դիավարան կարող է հեռանալ  ակումբից։ Աղբյուրի հաղորդմամբ, 24-ամյա  ֆուտբոլիստը չի մտնում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետագա ծրագրերի մեջ։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան», որը ցանկանում է նրան վարձակալել։ Ընթացիկ մրցաշրջանում Դիավարան  «Ռոմայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի գնահատմամբ նրա տրանսֆերային արժեքը 10 մլն․ եվրո է։