«Սաուտհեմպտոնը» ցանկանում է գնել Բրոյայի տրանսֆերը

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Սաուտհեմպտոնի» ղեկավարությունը ցանկանում է «Չելսիից» գնել թիմում վարձավճարով հանդես եկող հարձակվող Արմանդո Բրոյայի տրանսֆերը։ Ալբանացի 20-ամյա  հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՊԼ մի շարք այլ թիմեր։ Բրոյան  «Սաուտհեմպտոնում» է հանդես գալիս 2021 թվականի օգոստոսից և այդ ընթացքում անցկացրած 19 խաղում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 9 մլն․ եվրո։