Իսպանիայի Սուպերգավաթ. Ալաբան բաց կթողնի եզրափակիչը

Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, «Ռեալի» պաշտպան Ալաբան վնասվածքի պատճառով չի մասնակցի «Ատլետիկի» հետ կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ խաղին։ Հիշեցնենք, որ Ալաբան վնասվածքի պատճառով չէր մասնակցել նաև կիսաեզրափակչին։ Հանդիպմանը չի մասնակցի նաև կորոնավիրուսով վարակված Դանի  Կարվախալը։ Տեղեկացնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ «Ռեալի»-«Ատլետիկ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 16-ին Սաուդյան Արաբիայի Էր-Ռիյադ քաղաքում։