Կալիֆիորին վարձավճարով հանդես կգա «Ջենոայում»

Ինչպես հայտնում է «Ջենոայի» պաշտոնական կայքը, «Ռոմայի» 19-ամյա պաշտպան Ռիկարդո Կալիֆիորին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա ակումբում։ Նաև հաղորդվում է, որ «Ջենոայի» պաշտպան Մուհամեդ Ֆարեսը մինչև խաղաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Տորինոյում»։ Հիշեցնենք, որ «Ջենոան» 21 խաղից հետո վաստակած 12 միավորով Սերիա «A»-ում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը։