Մադրիդի «Ատլետիկոն» և «Մանչեսթր Յունայթեդը» հետաքրքրված են Ինձագիի ծառայություններով

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, իսպանական «Ատլետիկոն» և «Մանչեստր Յունայթեդը» ցանկանում են հրավիրել «Ինտերի» գլխավոր մարզիչ,  45-ամյա Սիմոնե Ինձագիին: Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել Ինձագիի ծառայություններից։ Անցկացրած 20 խաղից հետո «Ինտերը» վաստակած 49 միավորով գլխավորում է Սերիա «A»-ի մրցաշարային աղյուսակը։