Մուրիքին հայտնվել է ԲԿՄԱ-ի ուշադրության կենտրոնում

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, ԲԿՄԱ-ն բանակցություններ է վարում «Լացիոյի» հետ հարձակվող Վեդատ Մուրիքիի հնարավոր տրանսֆերի հետ կապված։ Հռոմեական ակումբը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, որը կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում։ Կոսովոյի հավաքականի հարձակվողի պայմանագրի ժամկետը «Լացիոյի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Transfermarkt-ի գնահատմամբ Մուրիքիի տրանսֆերային արժեքը 6 միլիոն եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում Մուրիքին «Լացիոյի»  կազմում անցկացրած 14 խաղում դարձել է ընդամենը 1 գոլային փոխանցման հեղինակ։