Բոնուչին վնասվածք է ստացել

L’Equipe-ի հաղորդմամբ, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ թիմի պաշտպան Լեոնարդո  Բոնուչին մկանային վնասվածք է ստացել և մեկ ամսով շարքից դուրս է մնացել։ 34-ամյա պաշտպանը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա (Սերիա «A»-ի՝ «Ուդինեզեի» և «Միլանի» ու գավաթային՝ «Սամպդորիայի») խաղերում։