Նանին  տեղափոխվեց «Վենեցիա»

Ինչպես ավելի վաղ նշել էինք «Վենեցիան» հետաքրքրված էր Եվրոպայի 2016թ․ չեմպիոն, 35-ամյա  Լուիշ Նանիի ծառայություններով։ Եվ ահա, ինչպես քիչ առաջ տեղակցրեց ակումբի պաշտոնական կայքը,  Վենեցիան» մինչև 2022-2023թթ․ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է ստորագրել Նանիի հետ։ Պորտուգալացին «Վենեցիա» է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով։ Մինչ այդ նա հանդես էր գալիս ամերիկյան «Օռլանդո Սիթիում»։ Հիշեցնենք, որ Նանին 2016թ․ Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել  է Եվրոպայի չեմպիոն, 2008թ․ «Մանչեսթր Յունայթեդի» կազմում դարձել է չեմպիոնների լիգայի հաղթող, և 4 անգամ ԱՊԼ չեմպիոն։