ՖԻՖԱ-ն որակազրկել է «Մարսելի» կիսապաշտպանին

Get French Football News-ի հաղորդմամբ «Մարսելի» և Սենեգալի հավաքակaնի կիսապաշտպան Պապե Գեյը ՖԻՖԱ-ի որոշմամբ ժամանակավորապես որալազրկվել է։ Այդպիսով  նա չի կարողանա մասնակցել Աֆրիկայի գավաթի մնացած հանդիպումներին։ Աղբյուրի հաղորդմամբ,   Գեյեն որակազրկվել է «Ուոթֆորդի» ՖԻՖԱ բողոքարկելու հետևանքով։ 2020թ․ ամռանը Գեյեն պայմանագիր է ստորագրել «Ուոթֆորդի» հետ, սակայն  հրաժարվել է հանդես գալ անգլիական ակումբում, որից հետո դարձել է  «Մարսելի» ֆուտբոլիստ։ Փաստաբանի օգնությամբ նա հասել է «Ուոթֆորդի» հետ պայմանaգրի չեղարկմանը, սակայն անգլիական ակումբը բողոքարկել է ՖԻՖԱ և պահանջել, որ Գեյեի տեղափոխությունը «Մարսել»  անօրինական համարվի ու ուժի մեջ համարվի նրա «Ուոթֆորդի» հետ ստորագրած պայմանaգիրը։  ՖԻՖԱ-ն այս հարցի շուրջ վերջնական որոշում կկայացնի ավելի ուշ։