Պոգբան ցանկանում է  խաղալ Փարիզում

Le Parisien-ի հաղորդմամբ, Պոլ Պոգբան մտադրված է լքել «Մանչեսթր Յունայթեդը» և հանդես գալ «Պարի Սեն Ժերմենում»։ Նա առաջարկներ ունի նաև «Ռեալից» և «Յուվենտուսից», բայց ցանկանում է Ֆրանսիա տեղափոխվել։ Transfermarkt-ի գնահատմամբ 28-ամյա Պոգբայի տրանսֆերային արժեքը 55 մլն․ եվրո է։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Մանչեստր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Պոգբան ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում կատարել է 7 գոլային փոխանցում։