Գվարդիոլան ցանկանում է Հոլանդին տեսնել «Սիթիում»

As-ի հաղորդմամբ, Պեպ  Գվարդիոլան ցանկանում  է «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդին տեսնել «Մանչեստր Սիթիի» կազմում։ Աղբյուրի հաղորդմամբ, նա կարող է փոխարինել Ֆերան Տորեսին: Իսպանացին վերջերս է  «Բարսելոնա» տեղափոխվել։  Հոլանդը իր գործակալին հայտնել է, որ հետագայում  կցանկանա  Մբապեի հետ հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։ Transfermarkt-ի գնահատմամբ Հոլանդի տրանսֆերը արժե 150 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը Դորտմունդի կազմում անցկացրած  16 խաղում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։