«Ռեալը» հուսով է պայմանագիր ստորագրել  Արաուխոյի հետ

Sin Concessions-ի հաղորդմամբ, «Ռեալի» ղեկավարությունը հուսով է, որ Ռոնալդ Արաուխոն չի երկարաձգի պայմանագիրը «Բարսելոնի» հետ և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կհամալրի թիմի կազմը։ Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնի» հետ ավարտվում է 2023թ․ հունիսին։ Նշենք, որ 2018թ․ մադրիդցիները ցանակնում էին ձեռք բերել Արաուխոյի տրանսֆերը, սակայն նա ընտրեց «Բարսելոնը»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Արաուխոն մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։