«Բարսելոնը» հրաժարվել է Մորատայի տրանսֆերը գնելու մտադրությունից

Ինչպես հաղորդում  է Mundo Deportivo-ն, «Բարսելոնը» հրաժարվել է Ալվարո Մորատայի տրանսֆերը  գնելու մտադրությունից, ով վարձավճարով է հանդես գալիս Թուրինի «Յուվենտուսում»։ Մորատան հանդիսանում է Մադրիդի «Ատլետիկոյի»  ֆուտբոլիստ։ Կատալոնյան ակումբը պատրաստ չէ Մորատայի տարնսֆերի համար վճարել 40 մլն․ եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022թ․ հունիսի 30-ին։ Այս մրցաշրջանում Մորատան «Յուվենտուսի» կազմում Սերիա Ա-ում անցկացրել է 18 խաղ, դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։