Ինչպես հաղորդում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը մեկամյա պայմանագիր է ստորագրել Հարավային Կորեայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ 18-ամյա Հվին Յու Լիի հետ։ Սկզբնական շրջանում նա հանդես կգա «Բավարիայի» երկրորդ թիմում։ Վարձավճարի ավարտից հետո «Բավարիան» կարող է գնել նրա տարնսֆերը։ Նա հանդիսանում է հարավկորեական «Պհոնհան Սթիլերսի» ֆուտբոլիստ։ Լին հանդես է եկել Հարավային Կորեայի պատանեկան բոլոր տարիքային խմբի հավաքականներում։