Հարի Նևիլը հնարավոր է մասնակցի  քաղաքապետի ընտրություններին

The Guardian-ի հաղորդմամբ, «Մանչեսթր Յունայթեդի» նախկին պաշտպան Հարի Նևիլը հնարավոր է մասնակցի Մանչեսթերի քաղաքապետի ընտրություններին, որը տեղի կունենա 2024 թվականին։ Ավելի վաղ նախկին ֆուտբոլիստը դարձել է Լեյբորիստական կուսակցության անդամ և քննադատությամբ է հանդես եկել Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնի հասցեին։ Հիշեցնենք, որ Հարի Նևիլը «Մանչեսթր Յունայթեդում» հանդես է եկել 1992-2011թթ․։ Այդ ընթացքում նա 8 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 3 անգամ՝ գավաթակիր, և 2 անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։