Էմերսոնը կշարունակի ելույթները «Լիոնում»

Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Էմերսոն Պալմեյրասը ձմռանը չի վերադառնա Լոնդոնի «Չելսի»։ Մինչ այդ նշել էինք, որ «Չելսին» Բեն Չիլուելի ստացած վնասվածքից հետո փորձում էր վերադարձնել խաղացողին: Վերջինս «Լիոնում» վարձավճարով է հանդես գալիս։ «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն  3 անգամ առաջարկ է արել «Լիոնին», սակայն մերժվել է։ Աղբյուրի հաղորդման համաձայն՝ «Լիոնի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը նշել է, որ մինչև մրցաշրջանի ավարտ Էմերսոնը կմնա «Լիոնում»։