Տոմորին երկու ամիս բաց կթողնի

Sky Italia-ի հաղորդմամբ, «Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին «Ջենոայի» հետ գավաթային խաղի 24-րդ րոպեին ծնկի վնասվածք է ստացել և փոխարինվել։ Հետազոտությունից հետո նրա մոտ հայտնաբերվել է ծնկի խաչաձև կապանի վնասվածք և առնվազն 2 ամիս նա բաց կթողնի։  Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Միլանի» կազմում մասնակցել է 23 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։