Դևիսի մոտ միոկարդիտի նշաններ են հայտնաբերվել

Ինչպես հաղորդում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը, թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիսի մոտ կորոնավիրուսի վարակվելուց հետո հայտնաբերվել է միոկարդիտի թեթև նշաններ (սրտամկանի բորբոքում)։ Այժմ նա պետք է ավելի մանրամասն հետազոտությունների ենթարկվի  և «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նագելսմանի խոսքով ֆուտբոլիստը բաց կթողնի առաջիկա խաղերը: