Գոլովինը վնասվածք է ստացել

Ինչպես հաղորդում է Sport-Express-ը, «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը մկանային ցավերի պատճառով չի կարողացել լիարժեք մարզվել և բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի «Կլերմոնի» հետ խաղը։ Ամենայն հավանականությամբ նա թիմի ընդհանուր խումբ կվերադառնա հունվարի 19-ին կամ 20-ին։Ընթացիկ մրցաշրջանում Գոլովինը ստացած տարբեր վնասվածքների պատճառով մասնակցել է «Մոնակոյի» միայն 13 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։